Բակային աշխատանքներ

Ժամանակաշրջանը՝ ապրիլ — մայիս

Մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ճամբարականներ

Համակարգող՝ Շուշան Սարդարյան 

Իրականացման վայրը՝

  • Միջին դպրոցի բակային տարածքներ
  • Միջին դպրոցի հյուսիսային հատված
  • Փառատոնային պուրակ ,մայր դպրոցի գլխավոր մուտք

Հյուսիսային հատվածի աշխատանքներ

F4B1D312-18FC-4B1E-88A5-5682ED3D0D29

Միջին դպրոցի հյուսիսային բակը բավականին ստվերոտ հատված է այդ պատճառով բույսերը և սիզախոտը լավ չի աճում։ Որպեսզի սովորողները և կենդանինեը չտրորեն սիզախոտի ծիլերը, լանջերի եզրերով տնկեցինք ծաղկող թփեր, իսկ պատերի տակ փաթաթվող բույսեր՝ բաղեղներ  և վայրի խաղողներ:Լանջերի եզրով ցանկալի է քայլուղիները ընդգծել կարմիր ավազով, որ չփչանա սիզախոտի մնացած հատվածը։Այդպես հետին բակը ավելի կոկիկ և խնամված կլինի։

Նպատակը՝

  • Սովողների մոտ առաջացնել սեր հողագործության և երկրագործության նկատմամբ
  • Սովորել ճիշտ խնամել բույսերը և մեր շրջապատող միջավայրը
  • Խնամել մեր ձեռքով տնկված բույսերը
  • Համագործակցել այլ մարդկանց հետ
  • Ստեղծել կանաչ և խնամված միջավայր:

Նախագծի ընթացքը՝

  • Սովորողների հետ ուսումնասիրել հողի պարարտացման գործընթացը
  • Սովորողների հետ ուսումնասիրել գոմաղբի կարևորությունը երկրագործական աշխատանքների մեջ
  • Կատարել վարդերի և ծառերի աշնանային էտ
  • Միջին դպրոցի հյուսիսային մուտքի բարեկարգման աշխատանքներ
  • Կարմիր ավազով ընդգծել քայլուղիները, Փառատոնային պուրակի և հյուսիսային մուտքի
  • Ամենօրյա աղբահավաք, փոցխով մաքրել թափված տերևները , դրանք կոմպոստացնել
  • Ծառատունկ, ծաղկատունկ
  • Կանաչ պատ նախագծի շրջանակում տնկել մագլցող բույսեր ՝ բաղեղներ
  • Լանջերի խնամք , խոտհունձ

Քայլուղիների բարեկարգում ՝ այս օրինակով

10FEA053-0D2E-4F11-AAB3-8E9484793A06

Ծաղկանոցների ստեղծում այս օրինակով

Կատարված աշխատանքները լուսաբանել բլոգներում և միջին դպրոցի ենթակայքում։

Оставьте комментарий