Խաղողագործություն

Վազը  մեզ տվեց իր բերքը. պատրաստեցինք գինի ,որպես շնորհակալություն հետ հանձնեցինք իր բերքի մնացորդները վազին ։ Խաղողի բերքատվությունը բարձրացնելու համար կարևոր է պարարտացնել և սնուցել հողը:

Համատեղ աշխատանք թիվ 14 հատուկ դպրոցի սաների հետ

Երկարացված օրվա ճամբարականները  և  թիվ 14 հատուկ դպրոցի սաները մեծ սիրով, միմյանց օգնելով աշխատում են կավով ։

Գինու պատրաստման տեխնոլոգիա

Տեխնոլոգիայի դասաժամերը շատ հետաքրքիր և հագեցած է անցնում խաղողի և գինու դպրոցում։

Խմորումն ավարտվելուց՝ ածխաթթու գազից անջատվելուց հետո գինին լցնում ենք մամլիչի մեջ։ Մամլիչով փլուշը առանձնացնում ենք գինուց։

Մեր օրը երկարացված օրվա ճամբարում

Երկարացված օրվա ճամբարականները մեծ սիրով և բարձր տրամադրությամբ իրենց  ճամբարային ժամը սկսում են շրջակա միջավայրի մաքրությամբ։

Իսկ ճաշից հետո սիրելի հեծանվավարություն։

Գինեգործները

B4B94553-1746-4F7B-8F4F-FAC608BB9DD8

Գինու խմորման փուլն արդեն ավարտված է։8-րդ դասարանի սովորողները  մասնակցեցին գինու նստվածքից անջատման առաջին փուլին։Հատուկ սարքի միջոցով խմորված գինին անջատեցին փլուշից։

Читать далее «Գինեգործները»

Մենք սեբաստացի ենք

Ողջու՜յն: Ես սեբաստացի ծնող և ուսուցիչ Շուշան Սարդարյանն եմ՝ սեբաստացի Նարեկի մայրիկը: Տղաս հաճախում է Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարան, Լիլիթ Առաքելյանի և Անի Գրիգորյանի սանն է: Իր իսկ խոսքով և իմ խորը համոզմամբ տղաս աշխարհի ամենահոգատար, ուշադիր և սիրալիր խնամք ապահովող դաստիարակների խմբում է ուսանում: Ամեն երեկո երեխաս պառկում է քնելու՝ առավոտյան իր սիրելի նախակրթարանում անցկացնելիք ժամերի մեծագույն սպասումով: Ինքս էլ՝ շնորհիվ կրթահամալիրում ունեցածս աշխատանքային փորձի, շաբաթ-կիրակի օրերին փորձում եմ երեխայիս օրը լցնել ու հագեցնել աշխատանքային օրերին դաստիարակների այդքան ջանասիրաբար տրված գիտելիքներով և զբաղվածությամբ՝ առավոտյան նախավարժանք, ազգային երգ ու պար, բազմազան հետաքրքիր ծեսեր: Չեմ էլ պատկերացնում, թե ուրիշ որտեղ երեխաս այսքան արժեքավոր, ինչպիսին օրինակ Կոմիտասի երգերն են, նյութեր կսովորեր, Նարեկս նույնիսկ «Լավաշթխիկի» ծեսի է մասնակցել: Երջանիկ երեխա ունեմ՝ նախակրթարանի ամենատարբեր զբաղմունքի ու դաստիարակների անգնահատելի հոգատարության շնորհիվ, ինքս էլ հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ կրթելու և ընկերանալու կրթահամալիրի սովորողների հետ: