Ժամանակաշրջանը՝ Մարտ 25-29
Մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ճամբարականներ
Համակարգող՝ Շուշան Սարդարյան
Իրականացման վայրը՝
- Միջին դպրոցի բակային տարածքներ
- Միջին դպրոցի հյուսիսային հատված
- Փառատոնային պուրակ ,մայր դպրոցի գլխավոր մուտք
- Սարալանջ
Հյուսիսային հատվածի աշխատանքներ
Միջին դպրոցի հյուսիսային բակը բավականին ստվերոտ հատված է այդ պատճառով բույսերը և սիզախոտը լավ չի աճում։ Որպեսզի սովորողները և կենդանինեը չտրորեն սիզախոտի ծիլերը, լանջերի եզրերով տնկեցինք ծաղկող թփեր, իսկ պատերի տակ փաթաթվող բույսեր՝ բաղեղներ և վայրի խաղողներ:Լանջերի եզրով ցանկալի է քայլուղիները ընդգծել կարմիր ավազով, որ չփչանա սիզախոտի մնացած հատվածը։Այդպես հետին բակը ավելի կոկիկ և խնամված կլինի։
Նպատակը՝
- Սովողների մոտ առաջացներ սեր հողագործության և երկրագործության նկատմամբ
- Սովորել ճիշտ խնամել բույսերը և մեր շրջապատող միջավայրը
- Խնամել մեր ձեռքով տնկված բույսերը
- Համագործակցել այլ մարդկանց հետ
- Ստեղծել կանաչ և խնամված միջավայր:
Նախագծի ընթացքը՝
- Սովորողների հետ ուսումնասիրել հողի պարարտացման գործընթացը
- Սովորողների հետ ուսումնասիրել գոմաղբի կարևորությունը երկրագործական աշխատանքների մեջ
- Կատարել վարդերի և ծառերի աշնանային էտ
- Միջին դպրոցի հյուսիսային մուտքի բարեկարգման աշխատանքներ
- Կարմիր ավազով ընդգծել քայլուղիները, Փառատոնային պուրակի և հյուսիսային մուտքի
- Ամենօրյա աղբահավաք, փոցխով մաքրել թափված տերևները , դրանք կոմպոստացնել
- Ծառատունկ, ծաղկատունկ
- Կանաչ պատ նախագծի շրջանակում տնկել մագլցող բույսեր ՝ բաղեղներ
- Լանջերի խնամք , խոտհունձ
Քայլուղիների բարեկարգում ՝ այս օրինակով
Կատարված աշխատանքները լուսաբանել բլոգներում և միջին դպրոցի ենթակայքում։