Մայիսյան հավաք . բակային աշխատանքներ

Ժամանակաշրջանը՝ Մայիս 

Մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ճամբարականներ

Համակարգող՝ Շուշան Սարդարյան 

Իրականացման վայրը՝

  • Միջին դպրոցի բակային տարածքներ
  • Միջին դպրոցի հյուսիսային հատված
  • Փառատոնային պուրակ ,մայր դպրոցի գլխավոր մուտք

Հյուսիսային  և Արևելյան հատվածի աշխատանքներ

Միջին դպրոցի հյուսիսային բակը բավականին ստվերոտ հատված է այդ պատճառով բույսերը և սիզախոտը լավ չի աճում։ Որպեսզի սովորողները և կենդանինեը չտրորեն սիզախոտի ծիլերը, լանջերի եզրերով տնկեցինք ծաղկող թփեր, իսկ պատերի տակ փաթաթվող բույսեր՝ բաղեղներ  և վայրի խաղողներ:Լանջերի եզրով ցանկալի է քայլուղիները ընդգծել կարմիր ավազով, որ չփչանա սիզախոտի մնացած հատվածը։Այդպես հետին բակը ավելի կոկիկ և խնամված կլինի

Նպատակը՝

  • Սովողների մոտ առաջացներ սեր հողագործության և երկրագործության նկատմամբ
  • Սովորել ճիշտ խնամել բույսերը և մեր շրջապատող միջավայրը
  • Խնամել մեր ձեռքով տնկված բույսերը
  • Համագործակցել այլ մարդկանց հետ
  • Ստեղծել կանաչ և խնամված միջավայր:

Նախագծի ընթացքը՝

  • Սովորողների հետ ուսումնասիրել հողի պարարտացման գործընթացը
  • Կատարել վարդերի և ծառերի աշնանային էտ
  • Միջին դպրոցի հյուսիսային մուտքի բարեկարգման աշխատանքներ
  • Կարմիր ավազով ընդգծել քայլուղիները, Փառատոնային պուրակի և հյուսիսային մուտքի
  • Ամենօրյա աղբահավաք, փոցխով մաքրել թափված տերևները , դրանք կոպոստացնել
  • Չոր տերևները աղալ և  օգտագործել պարարտանյութ
  • Ծառատունկ, ծաղկատունկ, թփատունկ
  • Կանաչ պատ նախագծի շրջանակում տնկել մագլցող բույսեր
  • Լանջերի խնամք , խոտհունձ

Оставьте комментарий