Գիտելիքի օրը՝ Գութանասարի բարձունքին

Սեպտեմբերի 1 -ին ՝ գիտելիքի օրը Միջին դպրոցի տարատարիք սովորողների հետ, բացահայտեցինք և հաղթահարեցինք Գութանասարի բարձունքը։ Այն այդքան էլ հեռու չէ Երևանից , Սևան տանող ճանապարհին է։

Քայլքը սկսեցինք Ֆանտան գյուղից,Գութանասարը խմբի մեծ մասի համար բացահայտում էր՝ շատերը առաջին անգամ էին բարձրանում: Բնության հրաշք տեսարանը վայելելով, բույսերը տարբերակելով, փոքր ինչ դադարներով բարձունքը հաղթահարեցինք:

Բարձրունքը հաղթահարելուց հետո իջանք ավազահանքի կողմից, որը գտնվում է Գութանասարի ստորոտում։

Մի փոքր տեղեկություն Գութանասարի մասին .

Գութանասար, հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի մարզի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ Ընկած է Ֆանտան գյուղից 2,5-3կմ հարավ, իսկ Ջրաբեր գյուղից 4կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299,6մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։

Ֆոտոշար՝

Оставьте комментарий