Ոսկեվազի գինու գործարանում

96AB821B-137D-44EC-8B52-844AF2CED009

Սեպտեմբերի 12 ին Միջին դպրոցի տարատարիք սովորողների հետ ճամփորդեցինք Ոսկեվազի գինու գործարան։ Գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջեցինք գործարանով, հին և նոր մառանով , ծանոթացանք գործարանի պատմությանը։ Читать далее «Ոսկեվազի գինու գործարանում»

«Գինեգործ» Tv Նախագիծ

Նախագծի մասնակիցներն են՝ 

Միջին դպրոցի «Խաղողագործություն և Գինեգործություն» ընտրության խմբի սովորողներ

Թողարկման ժամանակացույց՝ շաբաթը մեկ օր

Նախագծի համակարգող՝ Շուշան Սարդարյան Читать далее ««Գինեգործ» Tv Նախագիծ»

Խաղողաքաղ Ագարակում

4B4CFCAB-E356-482A-BD2B-901CE8B356AB

Ուսումնական ագարակում մեր ձեռքերով տնկված և խնամված խաղողը՝  արդեն հասել է, պատրաստ գինի դառնալուն։ Միջին դպրոցի գինեգործ սովորողները  իրենց ձեռքով քաղեցին Գառան դմակ , Խարջի,  և այլ սպիտակ սորտի խաղողներ, որոնք կանցնեն տեխնոլոգիական մշակման փուլ Խաղողի և գինու դպրոցում։ Ստացված բերքից կպատրաստենք պրեմիում կարգի սպիտակ անապակ գինի։ Читать далее «Խաղողաքաղ Ագարակում»

Աշնանային Արատես

0D643434-0E64-4FCC-847E-0C9019383F9D

Ժամանակահատված ՝ Հոկտեմբեր 24-26

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Գիշերակացը` Տատիկ Պապիկը տնակ, Ընտանեկան տնակ և ակումբ

Կազմակերպիչներ՝ Շուշան Սարդարյան, Շուշան Ավագյան

Մարզիկ՝  Արինա Թումասյան

Վարորդ՝ Օդաբաշյան Արմեն

Մեքենա ՝ մերսեդես սպրինտեր 60 CO 077  20 նստատեղ

Եղանակը Արատեսում

Նպատակը՝

  • Մարզական խաղեր
  • Արատեսի տարածքի բարեկարգում
  • Ցախահավաք
  • Երկրագործական աշխատանքներ, ոռոգման համար ակոսների ստեղծում
  • Թեյաբույսերի և պտուղների հավաք
  • Տեխնոլոգիական աշխատանքներ,
  • Երկրագործություն՝ բանջարանոցի խնամք, բերքահավաք, ծառերի խնամք

Նախնական աշխատանքներ՝ Սովորողներն իրենց բլոգներում կազմում են քարտեզագրում, հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի մասին։ Համացանցից տեղեկություններ են փնտրում  Վայոց ձորի, Արատեսի համալիրի մասին։

Մեկնարկը՝ մեկնումը՝ 24.10.2022, ժամը՝ 9։15 ժամերգությունից հետո

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Վերադարձը՝ 26.10.2022, ժամը՝ 18:00,  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Երթուղին՝

Երևան-Արտաշատ-Վեդի-Ուրցաձոր-Զանգակատուն-Արենի-Եղեգիս-Շատին-Արատես

Կանգառներ՝

  • Արփայի հովիտ
  • Եղեգիս քայլքով դեպի Զորաց եկեղեցի
  • Զանգակատուն լիճ
  • Ուրցաձորի ՝ Սուրբ Կարապետ եկեղեցի վերադարձին

Նախահաշիվ՝

Եռօրյա ճամփորդության արժեքը մեկ անձի համար՝ 7000 դրամ

Տրանսպորտի վճարը՝ 80.000 դրամ, մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ,

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Աշխատանքներ կապված Արատեսի դպրական կենտրոնի միջավայրի բարեկարգման հետ,
  • վառելափայտի դասավորում
  • Մարզական գործունեություն
  • Քայլարշավ Արատեսի կիրճով
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում
  • Երկրագործություն
  • Տեխնոլոգիական գործունեություն
  • Բերքահավաք

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • Քնապարկ
  • Ուսապարկ
  • Աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • Երկարաթև գիշերազգեստ
  • Հագուստ 3 օրվա համար
  • Ջուր
  • Կոշիկներ՝ 2 զույգ
  • Նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • ինտելեկտուալ խաղեր, շախմատ

Օրակարգ՝

Օր առաջին

09:20 մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

11:00՝ կանգառ

  • Արփայի հովիտ
  • Եղեգիս քայլքով դեպի Զորաց եկեղեցի

16:00՝ ժամանում Արատեսի դպրական կենտրոն, իրերի տեղավորում

16:00 -17:00 ճաշի պատրաստություններ, ճաշ

18:00՝ ծառերի բների հատվածում հողի փխրեցման աշխատանքներ՝ ըստ Արատեսի դպրական կենտրոնի հրապարակած ուղեցույցի

19:00 հանգիստ, թեյախմություն

19:30-20:30՝ ընթրիք

21:30՝ օրվա ամփոփում, հաջորդ օրվ անելիքների քննարկում

23:00՝ քուն

Օր երկրորդ՝

  • 08:00-09:30. Վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք,
  • 09:30-10։30. Նախաճաշ
  • 10։30-13:00-Միջավայրի մաքրման աշխատանքներ , աշնանային աշխատանքներ, ծառատունկ,
  • 13։00- 14:00 հանգիստ , ինտելեկտուալ խաղեր
  • 14։00-15:00- Մարզական բակային խաղեր
  • 15:00-17։00 Ճաշի պատրաստում
  • 17:00-18։00 Ճաշ, (ինքնասպասարկում)
  • 19։00 Հանգիստ, սեղանի թիմային ինտելեկտուալ խաղեր
  • 20։00 ընթրիք
  • 21:00- 22։00 Խաղեր, զրույցներ, քնարկումներ, երգ ու պար խարույկի շուրջ
  • 22:30Անձնական հիգիենա, քուն

Օր երրորդ

  • 08:00-09:30. Վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք,
  • 09:30-10։30. Նախաճաշ
  • 10:30-11:30 տնակների մաքրման աշխատանքներ
  • 11:30-12:00 Ուսումնական ժամերգություն Արատեսի վանքում
  • Վերադարձ
  • Ուրցաձորի ՝ Սուրբ Կարապետ
  • Զանգակատան լիճ

Մասնակիցներ՝

  1. Նարեկ Գրիգորյան 7րդ դաս
  2. Տիգրան Սահակյան 7րդ դաս
  3. Դիոն Ասադուրյան 8րդ դաս
  4. Արփի Մելիքյան 6րդ դաս
  5. Եվա Հակոբյան 6րդ դաս
  6. Միքայել Ամիրբեկյան 6րդ դաս
  7. Ալեն Հովսեփյան 6րդ դաս
  8. Արմեն Բրուտյան 8րդ դաս
  9. Արփի Ղազարյան 6րդ դաս
  10. Ժասմին Հակոբյան 6րդ դաս
  11. Մարկ Վարդանյան 6րդ դա
  •  

Գիտելիքի օրը՝ Գութանասարի բարձունքին

Սեպտեմբերի 1 -ին ՝ գիտելիքի օրը Միջին դպրոցի տարատարիք սովորողների հետ, բացահայտեցինք և հաղթահարեցինք Գութանասարի բարձունքը։ Այն այդքան էլ հեռու չէ Երևանից , Սևան տանող ճանապարհին է։

Քայլքը սկսեցինք Ֆանտան գյուղից,Գութանասարը խմբի մեծ մասի համար բացահայտում էր՝ շատերը առաջին անգամ էին բարձրանում: Բնության հրաշք տեսարանը վայելելով, բույսերը տարբերակելով, փոքր ինչ դադարներով բարձունքը հաղթահարեցինք:

Բարձրունքը հաղթահարելուց հետո իջանք ավազահանքի կողմից, որը գտնվում է Գութանասարի ստորոտում։

Մի փոքր տեղեկություն Գութանասարի մասին .

Գութանասար, հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի մարզի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ Ընկած է Ֆանտան գյուղից 2,5-3կմ հարավ, իսկ Ջրաբեր գյուղից 4կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299,6մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։

Ֆոտոշար՝