Սարալանջում. վազերի սնուցումը գոմաղբով

Գոմաղբ, օրգանական պարարտանյութ՝ կազմված կենդանիների արտաթորանքից։ Օգտագործվում է որպես պարարտանյութ և վառելանյութ։ Չնայած հանքային պարարտանյութերի արտադրության ավելացմանը, գոմաղբը ներկայումս լայնորեն կիրառվում է դաշտավարությունում, զգալի չափով օգտագործվում է ջերմոցային տնտեսություններում։ Պարունակում է ազոտային միացություններ, բույսերի համար անհրաժեշտ հանքային նյութեր։ Չոր նյութերի հիմնական մասը բարելավում է հողի կառուցվածքը, ջրային և օդային ռեժիմը, ֆիզիկաքիմիական կազմը։ Կալցիումը և մագնեզիումը նվազեցնում են հողի թթվայնությունը, իսկ մանրէները մեծացնում են կենսաբանական ակտիվությունը։

Խաղողի վազը հողի նկատմամբ քիչ պահանջկոտ է, սակայն բերքատվությունը բարձրացնելու համար կարևոր է պարարտացնել և սնուցել հողը: Այսօր սովորողների հետ Սարալանջում խաղողի վազերը պարարտացրեցինք գոմաղբով։

Оставьте комментарий