Ծառերի կրապատում

Ծառերի համար առավել վտանգավոր են փետրվարյան արևի ճառագայթներն ու մարտ ամսվա ջերմային տատանումները։ Չկրապատված ծառի մուգ բույնը փետրվարյան կեսօրին տաքանում է (+9․․․+11 C), և այդ ջերմաստիճանը բավարար է, որ ծառն արթնանա ու սկսվի հյութափոխանակությունը։ Իսկ գիշերը՝ բացասական ջերմաստիճանի ժամանակ, (մինչև -10 C ) հյութը սառչում է, ինչի հետևանքով ծառի հյուսվածները վնասվում են և կեղևի վրա ճաքեր են առաջանում:

Մինչդեռ կրապատված բնով ծառն ավելի ուշ է արթնանում, և մեծ է հավանականությունը, որ ցուրտը կեղևը չի վնասի:

Միջին դպրոցի սովորողների հետ կրապատեցինք մայր դպրոցի ծառերի բները։

Ֆբ լուսաբանում։

Դեպի Armenia Wine գինու գործարան

Ճամփորդության վայրը՝ Արագածոտնի մարզ, Սասունիկ գյուղ (30կմ հեռավորություն Երևանից)

Ճամփորդության օրը՝ մարտի 21

Մեկնում/ժամանումը՝ ժամը  11:30-15:00

Եղանակը ՝ 12 աստիճան

Պատասխանատուներ ՝ Շուշան Սարդարյան, Հասմիկ Ուզունյան

Վարորդ՝

Սամվել Հարությունյան (հեռ.՝ 091 74 01 73)

Մեքենա ՝ ֆորդ տրանզիտ
Читать далее «Դեպի Armenia Wine գինու գործարան»

Կտրոնով բազմացում

Կտրոններով վարդերի բազմացումը ամենևին էլ դժվար չէ, որպես կտրոն կարող է ծառայել վարդի գրեթե յուրաքանչյուր ճյուղ։ Միջին դպրոցի սովորողների հետ , վարդանոցից կտրեցինք կտրոններ , դրանք դրեցին ջրով լի դույլի մեջ , որպեսզի արմատակալի և տեղափոխենք բակ։

 

Սերմնացան

Միջին դպրոցի սովորողները տեխնոլոգիայի դասաժամին կատարեցին սերմնացան։ Ցանեցին թավշածաղկի , կարմիր կաղամբի ,հազարի սերմեր։ Ծլելուց հետո ծաղիկները կտեղափոխենք Միջին դպրոցի ներքին բակ, իսկ բանջարեղենը կտեղափոխենք բուսաբուծության լաբարատորիա։

Սերմնացան

Տեխնոլոգիայի դասաժամին , Միջին դպրոցի սովորողների հետ այցելեցին ջերմոց լաբորատորիա։ Սովորողները կերակրեցին և խնամեցին ծովախոզուկներին, մաքրեցին կենդանիների վանդակները։
Այնուհետև տիկին Շողիկի հետ ցանեցինք Չերրի լոլիկի սերմերը։ Սովորողները իրենց ցանած սերմերը հաջորդ այցելության ժամանակ կտեղափոխեն բույսերի տնկարան։ Читать далее «Սերմնացան»

Կանաչ պատ

Ժամանակաշրջան ՝ շուրջտարյա
 
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, դասավանդողներ
 
Նախաբան
 
Շրջակա միջավայրի անշուք , ինչպես շենքի ներսում այնպես էլ դրսում տգեղ և հոգնեցնող պատերը դարձնել աչք շոյող գեղեցիկ, օգտակար թթվածնով հարստացնող, փոշու ծավալը նվազեցնող և  հանգստություն պարգևող :
 
Նպատակը՝
  • մագլցող բույսերի՝ վայրի խաղողների տնկարանների թարմացում:
  • մագլցող բույսերի սերմերի հավաքում և ցանում՝ իպոմեա
  • Բաղեղների
  • մագլցող բույսերից կտրոններով բազացում
  • Տեխնոլոգիական հմտություններ և կարողությունների փոխանցում  ծրագիրն իրագործողներին

Համագործակցություն բուսաբուծության լաբարատորիայի հետ։

Արդյունքները՝

Տեսանկարահանել և հրապարակել սովորողների բլոգներում, միջին դպրոցի ենթակայքում։

Կանաչ պատ

Այց ջերմոց լաբորատորիա