Ծաղկանոցների ստեղծում

Մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Ժամանակահատվածը՝ Մարտ, ապրիլ

Նպատակը՝

  • բակային բույսերի բազմացում, սեփական ծաղկանոց ունենալու գաղափարի տարածում։
  • Ստեղծել ծաղկային օազիսներ:
  • Ունենալ կանաչ, գունեղ միջավայր:
  • Փառատոնային պուրակը դարձնել ավելի բարեկարգ և գեղեցիկ

Ընթացքը՝

  • Սովորողների հետ ընտրել համապատասխան տարածք  քարերով գեղեցիկ շրջաններ ստեղծել
  • Փխրեցնել և պարարտացնել հողը:
  • Այցելել կրթահամալիրի բուսաբուծության լաբորատորիա և բերել ծաղկի տնկիներ կամ բաղեղներ( որոնք գարնանը կփոխարինվեն ծաղիկներով)
  • Տնկել ծաղիկները:
  • Խնամել ծաղկանոցը

Արդյունքները՝  տեսանկարել և հրապարակել բլոգներում և ենթակայքում։

Оставьте комментарий