Այցելություն Armenia wine գինու գործարան

Այգեգործների ակումբը այս անգամ այցելեց Armenia wine գինու գոդծարան և խաղողի այգիներ։Մասնագիտական դասընթացը այգիների ստեղծման, պահպանման և խնամքի հետ կապված վարեց այգիների հիմնադիր -տնօրեն՝ Արտակ Ղերաքեշիշյանը։

Շատ գեղեցիկ և տպավորիչ էր նաև գործարանի արտադրական մասը, ցուցադրական սրահները և մառանը։Դե իսկ մառանում Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո տակառներում հնեցվում է կոնյակը և գինին։

Մանրամասները տեսանյութերում

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

 Աշխատանք Խաղողի և Գինու դպրոցում

Պատասխանատու ՝ Շուշան Սարդարյան

Ծանոթություն կրթահամալիրի խաղողագործության և գինեգործության պատմությանը

Շրջայց կրթահամալիրի խաղողի տնկարաններով ՝ Խաղողի և գինու դպրոցի տնկիներ

Ծանոթացնել և մասնակից դարձնել խաղողի վազերի մշակամանը

Ծանոթացնել խաղողից գինի ստանալու արարողությանը,խաղողի և գինու դպրոցի սարքավորումներին

Ընթացքը ճամբարականները տեսանկարահանեն և տեղադրեն իրենց բլոգներում

Խաղողագործության վարպետության դաս

Այսօր կրթահամալիր էր այցելել խաղողագործության գիտությունների թեկնածու՝ Գագիկ Մելյանը։Շրջեցինք խաղողի տնկարաններով, ուսումնասիրեցինք վազերի տեսակները, խոսեցինք թառմաների խնամքի, հիվանդիւթյունների, (օդիում, միդիում) պահպանման և ճիշտ մշակման մասին։ Շատ արդյունավետ և հետաքրքիր հանդիպում էր։

Ֆեյսբուքյան ուղիղ եթեր

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

Գինեգործների ակումբը Եղեգնաձորում

Կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցը տնկարանների ուսումնասիրության,  հետազոտության և զարգացման աշխատանքներով այցելեց Եղեգնաձորի Գետափ գյուղ ։ Հանդիպեցինք Wine Works Գինու գործարանի և տնկարանների հիմնադիր Վահե Քեոշքերյանի,գործարանի գլխավոր գինեգործ տեխնոլոգ Արման Մանուկյանի, խաղողի գենետիկան ուսումնասիրող գիտնականներ՝ Քրիստինե Մարգարյանի և Գագիկ Մելյանի հետ։ Մեր նպատակներ է ուսումնասիրել խաղողի վազերի սորտերը, կտրոններից շիվեր ստանալու նրբությունները, տնկարանները խնամելու և զարգացնելու հմտությունները և գաղտնիքները։Հմուտ խաղողագործների և գիտնականների շնորհիվ ձեռք բերեցինք մասնագիտական մի շարք հմտություններ, որոնք սիրով կկիրառենք կրթահամալիրի տնկարաններում և կփոխանցենք սովորողներին։

«Արտադրական ուսուցում» ակումբ

Ակումբի համակարգող՝ Հասմիկ Ուզունյան

Համագործակցող դաաավանդող՝Շուշան Սարդարյան

Մասնակիցներ՝

  1. Լուիինե Բուշ
  2. Գոհար Եղոյան
  3. Շուշան Սարդարյան
  4. Մարիամ Մխիթարյան
  5. Նելլի Գեղամյան
  6. Հասմիկ Ուզունյան
  7. Քնարիկ Մելքոնյան
  8. Իննա Ստեփանյան
  9. Ռիմա Երեմյան

Նպատակ՝

  • ստեղծել կաթի, պանրի , մածունի և հացի մինի արտադրամաս կրթահամալիրի Քոլեջում
  • ստեղծել ձեռագործ աշխատանքների արտադրութոուն
  • Ստեղծված չրանոցում ավելաննել սեզոնային միրգ-բանջարեղենների չրի արտադրութոուն
  • Մանակցել գինու արդադրութան գործընթացին

Նախագծեր՝

Արդյունքներ՝

  • կրթահամալիրի դասավանդողներին և սովորողներին ներգրավել արտադրական  ուսուցման գործում
  • Իրականացնել սեզոնային արտադրություն մի քանի փուլերավ
  • Նոր մասնագիտության ընտրության հնարավորություն
  • սովորողներին և դասավանդողներին փոխանցել նորը ստեղծելու կարողություն։

Ծիրանի չիր

Արտադրական ուսուցումը ջերմոց-չրանոցում շարունակվում է։ Քանի որ ջերմոցը օգտագործում ենք որպես սեզոնային վայր, այս պահին քոլեջից բերված ծիրանով առանց հավելումների չիր ենք պատրաստում։ Առաջարկում եմ, եթե դպրոց-պարտեզների այգիներում կան սեզոնային մրգեր, մեր չրանոցում իրականացնենք արտադրական ուսուցում։

Փառատոնային երրորդ օրը՝ Խաղողի և գինու դպրոցում

Փառատոնային երրորդ օրը Խաղողի և գինու դպրոցի բակում աշխատեցինք։Խաղողի թառմաների մետաղի ներկման և շինարարական այլ աշխատանքներին մասնակցեցին Քոլեջի Գինեգործության բաժնի ուսանող-դասավանդողները։

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Այսօր մանկավարժական աշխատողների թվով 9-րդ հանդիպումն էր, որին մասնակցում էին այն դասավանդողները, ովքեր մեկ տարի է ինչ աշխատում են կրթահամալիրում։ Ինձ համար շատ հետաքրքիր և կորևոր էր լսել գործընկերներիս ձեռքբերումները, ինչու չէ նաև՝ թերացումները։ Ես 2020-2021 ուսումնական տարվա համար հայտ էի ներկայացրել Խաղողի և գինու դպրոցում ՝ որպես ուսուցչի օգնական, ինչպես նաև նշել էի 6-8-րդ դասարաններում տեխնոլոգիա դասավանդումը։ Տիար Բլեյանն հարցրեց, թե ընտրության հնարավորության դեպքում նշված երկու աշխատանքներից ո՞րը կընտրեի։ Պատասխանեցի, որ երկուսն էլ առնչվում եմ իմ մասնագիտության հետ և երկուսն էլ համապատասխան են։ Աշխատանքիս թերացումն այն էր, որ այս ամիս բլոգումս ընդամենը երկու նյութ էր հրապարակած, չնայած որ գրեթե ամեն օր աշխատել եմ ֆիզիկական միջավայրում և օրվա լուսաբանումները տեղադրել Միջին դպրոցի ենթակայքում։ Այսօրվա հանդիպումը շատ հետաքրքիր էր, կարևոր, բովանդակալից և օգտակար։ Թերացումներս էլ արագ շտկեցի: