Ռոդարիական հնարքներ

загружено

Հեքիաթների շիլափլավ
Անտառում Կարմիր Գլխարկը Մատնաչափիկին ու նրա եղբայրներին է հանդիպում. նրանց արկածներն իրար են հյուսվում ու նոր հունով ընթանում: Մոխրոտն ամուսնանում է Կապույտ Մորուքի հետ, Ձյունանուշը հայտնվում է յոթ թզուկների տնակում, Կոշկավոր կատուն ծառայության է անցնում ուրիշ հեքիաթի հերոսների մոտ: Նման մշակման ենթարկվելով` ամենամաշված կերպարներն անգամ կենդանանում են, նոր շիվեր տալիս, և անսպասելիորեն դրանցից նոր ծաղիկներ ու պտուղներ են աճում: Խառնածինն էլ իր հմայքն ունի:

Այս խաղում իշխող ստեղծագործական երևակայության երկանդամությունըտիպականից միայն նրանով է տարբերվում, որ այն երկու հատուկ, ոչ թե հասարակ անուններից կամ պարզապես ենթակայից ու ստորոգյալից է կազմված:

 

 

Երեխանների երևակայությունն ու հետաքրքրությունն անսպառ է։Երևակայությունը չափազանց կարևոր է երեխայի զարգացման համար ամենավաղ հասակից: Ուսուցողական առաջադրանքները, երեխայի հարցերի խրախուսումը, երկլեզու շփումը, բնության հետ շփումը նպաստում են երեխաների կրեատիվության զարացմանը:Ռոդարիական հնարքներից մեկն էլ «Հեքիաթների խառնաշփոթն » է, որը հնարավորություն է տալիս ստուգել երեխայի ուշադրությունը, հիշողությունը և երևակայությունը։ Նախակրթարանում  Աղայան-Ռոդարի նախագծի շրջանակներում ընթերցեցինք «Ցրված Ջովանին» հեքիաթը։ Քննարկեցինք, փոքրիկներն արտահայտեցին իրենց կարծիքը նրա կերպարի վերաբերյալ։ Դրան հաջորդեց թխվածքաբլիթների պատրաստումը, որն ուղեկցվեց նրանց ` հեքիաթի պատումով։ Հեքիաթին զուգահեռ բերանացի ասացին Ղ. Աղայանի «Կատուն» բանաստեղծությունը։ Ռոդարին համեմվեց աղայանական ընթերցմամբ։

 

 

Մուտքի ճամբար.օր երրորդ

Կավով աշխատելը ազատում է մարդուն բացասական լիցքերից և դրական լիցքեր հաղորդում։
Օրը սկսեցինք դրական լիցքերով Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում։Նախ շրջեցինք, ծանոթացանք ցուցադրված աշխատանքներին, նոր սկսեցինք ընկեր Ալիսի հետ աշխատել «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով » նախագծով։Մեր երևակայությանն ազատություն տալով փորձեցինք պատրաստել շենքեր։ Ընկեր Նաիրայի հետ նախավարժանք կատարեցինք, մարզական տարբեր խաղեր խաղացինք։Իսկ շախմատի ուսուցիչ ընկեր Առնոլդի հետ երեկվա սովորածը ամրապնդեցինք։Քանի որ արդեն բավականին լավ ենք տիրապետում երգ ու պարին՝ ընկեր Մարինեի հետ Ժողովրդական օպերա բեմադրեցինք։Օրը եզրափակեցինք լողով։Մի լավ լողացինք և լիցքաթափվեցինք։

Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։ Աքաղաղի գործը դա է, բայց պետք չէ գերագնահատել սեփական աշխատանքդ։

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Կյանքում բոլորս էլ փորձում ենք ցույց տալ մեր առավելությունները դիմացինի նկատմամբ: Սակայն երբեք չպետք է թույլ տանք, որ այն վերածվի նախանձի դիմացինի հանդեպ:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Երբեք պետք չէ բարձրաձայնել, այն ինչ ակնհայտ է կգնահատվի։

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Ամեն մեկն իր արշինով է չափում դիմացինին։ 

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Շահագործման օրինակ

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Բոլորս էլ կարծում ենք, որ ճշմարտությունը մերն է:Բայց պետք է հարցին նայել նաև այլ կողմից։

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Ձուկը չի կարող ապրել այնտեղ որտեղ չկա ջուր։Նույնել և մենք։

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Միշտ էլ ժամանակը չի հերիքում, և ժամանակի պահանջը բավարարելը անիմաստ է։

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Ժամանակի հետ քայլելը անհնար է։

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Սեփական որակներով ոարկել նրան,ով այդ պահին սրտացավ է քայլ է անում, թույլ մարդու արարք է։

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Կան ղեկավարներ, ովքեր արհամարհում են այն էական խնդիրները, որոնք այդ պահին ամենակարևորն են, և իրականացնում են իբր թե մեծամեծ գործեր:

Ներոն

Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։

Աթիլլա

Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։

Աթիլլան 5-րդ դարի քրիստոնյաների  համար հանդիսանում էր «Աստծո խարազան», որն ուղարկված է որպես պատիժ մեղքերի համար։

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Բռնապետությունն անմիջապես  իր մաշկի վրա զգացողը միայն կարող է ասել՝ դա համախոհությո՞ւն է, թե՞ բռնապետություն:

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Կոնկիստադոր

Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Առանց ներկայի, ապագա չի ստեղծվի։

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Եթե դու չես կարող այդպիսին լինել, ապա կարելի նախանձից դրդված քննադատել:

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Մարդը ինքն է իր առջև սահման դնում։

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Սահմանափակ մտածելակերպ

Միօրիկ

Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։

Մարդը սարդոստայնում

Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։

Ոչխար

Թող մորթեն, բայց ինչո՞ւ են տանում։

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

Վատատեսի համար իրականությունը  չեղածի հաշիվ է։

Պատգամ

Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։

Միայն ծույլ մարդը կարող է այդպես անել։

Սեր ժողովրդի նկատմամբ

Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։

Փնովելով հակառակորդ կուսակցությանը, ժողովրդի աչքին լավը չես դառնա։

Պետական գործիչ

Պետության օգո՞ւտը։ Դա կամ այն է, ինչը օգտակար է մեզ, կամ այն, ինչը օգտակար է մնացյալներին։

Բռնակալ և փիլիսոփաներ

Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Ամեն ոք ունի իր ապրելակերպն ու սովորությունները։Խոզի համար իր կեղտաջուրն էլ իր ապրելակերպն է, և անգամ թանկարժեք մարգարիտը նա չի փոխարինի իր կեղտաջրին:

Դիվանագիտություն

Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։

Չեզոք

Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։

Իմպերիալիստ

Ուժերի հավասարակշռությունն այն է, երբ մեր կողմն է գերակշռությունը։

Գաղութացում

Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։

Թերթեր

Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին։

Յուրաքանչյուր մարդ պաշտպանում է իր շահը, հետևաբար իրեն ճշմարիտ է համարում։

Խմբագրությունում

Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։

Դիվանագիտություն

Փա՜ռք աստծու, պայմանագիրը կնքված է։ Այժմ եկեք մտածենք, թե ինչպես պիտի խախտենք այն։

Դիվանագետ

Միջազգային իրավո՞ւնք։ Այդ միշտ այն է, որ խախտում են ուրիշները։

Երկրի կառավարիչ

Ես հայրենիքի սիրո շլացուցիչ օրինակ տվի․ երեք հարյուր հազար մարդու ստիպեցի իրենց կյանքը զոհաբերել նրան։

Միջազգային համաձայնություն

Ճագարներ, դուք հավերի հետ պայմանագիր կնքեցիք, որ իրար չեք խժռի։ Տեսնենք, թե ինչ կասի դրան բազեն։

Ցիկլոն

Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք։ Ինչպիսի՜ ցնցող հաջողություն։

Ում համար հաջողություն,ում համար դժբախտություն։

Գայլ

Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից։

Հաղթանակից հետո պետք չէ արդարանալ։

Ոչխարի հոտ

Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես։

 

Մուտք կրթահամալիր. օր առաջին

Օրը սկսեցինք տիկին Մարինեի  հետ երգ ու պարով,ազգային խաղիկներով։Այնուհետև տիկին Մարիետի հետ ծանոթացանք և ստացանք մեր առաջադրանքները։Շատ տպավորված եմ տիկին Շողիկի ջերմոց լաբորատորիայով։Խոսեցինք բույսերի խնամքի մասին,թե ինչպես բույսը ճիշտ թաղարից թաղար տեղափոխել առանց վնասելու։ Սովորեցինք նաև պատրաստել թաղարներ ցեմենտից։Ընմիջումից հետո ճամբարային առաջին օրը եզրափակեցինք ընկեր Նառայի հետ ուրախ մարզանքով։

Это слайд-шоу требует JavaScript.

Առաջադրանքներ

Սիրով ներկայացնում եմ իմ կատարած առաջադրանքները որը հանձնարարվել է տիկին Մարիետ Սիմոնյանի կողմից:

1.Տնային առաջադրանքները չպետք է կրեն պարտադիր բնույթ: Հիմնականում առաջադրանները լինում են որպես նյութի կրկնություն: Երեխային պետք է հետաքրքրի առարկան, ուսուցիչը, որ ինքը ձգտի լրացուցիչ առաջադրանքներ կատարի, նոր բաներ սովորի: Եթե տանյին առաջադրաներն ուղղակի բնույթ կրեն, ոչ մի հետաքրքրություն, տրաաբանություն չպարունակեն, երեխայի համար ստիպողական աշխատանք է դառնալու:

2.  Կրիան ու կարիճը

Մի անգամ կարիճը խնդրեց կրիային անցկացնել իրեն գետը։Կրիան մերժեց, բայց կարիճը աղաչեց նրան։

-Լավ , -համաձայնեց կրիան,- միայն խոսք տուր, որ ինձ չես խայթի։

Կարիճը խոսք տվեց։ Այդ ժամանակ կրիան դրեց նրան իր մեջքին և սկսեց լողալ։

Կարիճը ամբողջ ճանապարհին խաղաղ նստած էր, բայց երբ մոտեցան ափին, նա կրիային խայթեց։

-Ինչպե՞ս չես ամաչում, կարի՛ճ․ չէ՞ որ դու ինձ խոստացել էիր,- բղավեց կրիան։

-Հետո՞ ինչ,- սառնասրտորեն ասաց կարիճը կրիային,- ասա ինձ՝ ինչու՞ համաձայեցիր ինձ գետն անցկացնել՝ իմանալով իմ բնավորությունը։

— Ես միշտ օգնում եմ յուրաքանչյուրին․ դա է իմ բնույթը,- ասաց կրիան։

— Ի՛մ ընկեր,- պատասխանեց կարիճը, — քո բնույթը բոլորին օգնելն է , իսկ իմը՝ խայթելը։ Իսկ ինչո՞ւես քո բնույթը ներկայացնում մեծ բարություն, իսկ իմը՝ ստորություն։

 

3.Պետք չէ կյանքում ոչինչ անել սեփական շահերից ելնելով: Պետք է միշտ խոհեմ ու համբերատար գտնվել, զսպել սեփական էմոցիաները, կշռադատված լինել: Առավել ևս երբ դու միայն քո անունից հանդես չես գալիս, այլ ողջ մի բանակի, պետության կամ թեկուզ քո ընատանիքն ես ներկայացնում: Զայրույթը երբեք լավ բանի չի հանգեցնի:

Մուտք կրթահամալիր ճամբար

Մանկավարժության ճամբարի առաջին օրը շատ հագեցած էր: Առավոտյան միասին հավաքվեցինք, Սոնա Փափազյանը ծանոթացրեց մեզ միջավայրին: Դպրոցների ղեկավարների հետ ծանոթացանք և սկսեցինք օրվա ծրագրով աշխատել:Կարևորը, վերջապես, ես հեծանիվ վարել սովորեցի: Չնայած տապին՝ բոլորիս տրամադրությունը լավ էր: Նոր ընկերներ ձեռք բերեցինք: Մեծ սպասումներով պատրստվում եմ վաղվա օրվան: