Փետրվար ամսվա հաշվետվություն

51844951_2145118482403734_5591581999555936256_nՓետրվար ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը.

Շրջիկ թատրոն

Թումանյանական ընթերցումներով և Կոմիտասյան երգերով այցելեցին  մեր ավագ ընկերները՝5-6տարեկանները:Ներկայացրեցին  Հ. Թումանյանի  «Էս,էն է» ստեղծագործությունը:Սաները շատ ոգևորված նայում էին ներկայացումը և ոգևորում հեքիաթի հերոսներին։

Ամպն ու սարը

Այսօր որոշեցինք հատիկեղենով նկարել ամպ ու սար։Սաները սիրով աշխատեցին և արտասանեցին Հ․Թումանյանի «Ամպն ու սարը»։Հատիկեղենով աշխատանքը զարգացնում է մանր մոտորիկան և շոշափելիքի զգայարանները։

Գիրք նվիրելու օր

Հովհաննես Թումանյան «Ծիտը»

Հովհաննես Թումանյան «Ծիտը» հեքիաթը պատմում է Արամ Միքայելյանը։

Հ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ «Պոչատ աղվեսը»

Թումանյանական օրեր նախագծի շրջանակում,այսօր գնացել էինք Հ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնոն,որպեսզի դիտենք  «Պոչատ աղվեսը» ներկայացումը։Սաները շատ ոգևորված դիտում էին և քննարկում։

Տեառնընդառաջի տոնախմբությունը Արևմուտքում

Պատրաստում ենք փոխինձ

Քանի որ պատրաստվում ենք «Տեառնընդառաջի ծեսին»։Այսօր սաների հետ պատրաստեցինք փոխինձը ։Փոխինձը լցրեցինք թասի մեջ, ավելացրեցինք բուսայուղ,շաքարավազ և մուրաբայի հյութ: Շաղախեցինք, հետո համտեսեցինք: Սկսած զրույցը շարունակելով` սաներից մեկը ասաց, որ կարծես ցեխի գույն լինի: Հնչեցին կարծիքներ, որ շատ քաղցր ու համեղ է և էլի են ուզում համտեսել:Այսպիսի աշխատանքները նպաստում են սաների մոտ. Ինքնուրույնության,բանավոր խոսքի, մոտորիկայի, համբերատարության, հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության, միմյանց հետ համագործակցելու կարողության, համի զգացողության, ուշադրության զարգացմանը:

Հ․Թումանյան «Պոչատ աղվեսը»

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում մեր ավագ ընկերները՝5-6 տարեկանները ներկայացրեցին Հ. Թումանյանի  «Պոչատ աղվեսը» հեքիաթը:Սաները շատ ոգևորված նայում էին ներկայացումը և ոգևորում հեքիաթի հերոսներին։

Շնչառական վարժություն

Սաների հետ խմորով պատրաստեցինք պլաստիրին և գունավորեցինք։ Պլաստիրինով պատրաստեցինք լաբիրինթ և կատարեցինք շնչառական վարժություն։

Հովհաննես Թումանյան «Ճամփորդները»

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում մեզ հյուր էին եկել մեր ավագ ընկերները՝ Եվան և Մարգարիտան։Նրանք սաների համար կարդացին Հովհաննես Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթը։ Սաները սիրով լսեցին և միասին քնարկեցին։ Այնուհետև ջրաներկով նկարեցին հեքիաթի հերոսներին։

Հ․Թումանյան «Սևուկ ուլիկը»

Այսօր սաները պատմեցին Հ․Թումանյանի «Սևուկ ուլիկը» հեքիաթը և միասին քննարկեցինք։

Հ․Թումանյան «Պոչատ աղվեսը» 

Հ․ Թումանյանի «Պոչատ աղվեսը» պատմում է 4 տարեկան Լաուրան։

Հ․Թումանյան «Ծիտը»

Թումանյանական օրեր նախագծի շրջանակում այսօր սաները պատմեցին «Ծիտը» հեքիաթը։ Այնուհետև պլաստիրինի միջոցով պատրաստեցին իրենց հավանած հերոսին։

Հեյ,ջան,Ղափամա

Սկզբում սաները մանր կտրատել են չիրը և ընկույզը: Ընթացքում համտեսում էին, կարծիքներ արտահայտում. թթու է, քաղցր է և այլն: Այնուհետև  դդումը մաքրեցինք կորիզներից:Երկրորդ փուլում սաները տիկին Անուշի օգնությամբ դարչինը և շաքարավազը  քսեցին դդումի պատերին, լցրեցին խաշած բրինձը,  չրերը,չամիչը,ընկույզը։Այնուհետև ավելացրեցին կարագն ու մեղրը, փակեցին դդումի բերանը և դրեցին ջեռոցը:Հետճաշիկին կտրեցինք և համտեսեցինք,շատ համեղ էր։

Շրխկան համույթ

Այսօր մեր սիրելի տիկին Սոֆան սաներին ծանոթացրեց մի շարք նոր երաժշտական գործիքների հետ։Այնուհետև երգեցինք և խաղագինք,որպեսզի հիշեն մեր նոր երաժշտական գործիքների անունները։