Համբարձման ծեսը․ նախագիծ

Նպատակը՝ ճանաչել և վերականգնել ազգային ծեսերը։

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, պարտեզ։

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը՝ Читать далее «Համբարձման ծեսը․ նախագիծ»

Կրկնազատիկը Արևմտյան դպրոց-պարտեզում

Այսօր Արևմուտքի նախակրթարանում տոնախմբություն էր։Սաները իրենց ծնողների հետ շատ ուրախ և ոգևորված երգեցին,պարեցին,արտասանեցին։Իսկ վերջում խաղացին տարբեր ձվախաղեր։ Քանի որ ներկած ձվիկները պահել էինք խոտերի տակ նրանք իրենց մայրիկների հետ վազվզում էին այս ու այն կողմ,որպեսզի գտնեն։Շատ հահետաքրքիր և ուրախ տոն էր։

Это слайд-шоу требует JavaScript.

Բարեկենդանի ծեսը Արևմուտքում

Այսօր տոնեցինք հայկական, ավանդական, սիրված տոներից մեկը՝ բարեկենդանը:Սաները իրենց մայրիկների օգնությամբ դիմակներ էին պատրաստել,որպեսզի ծեսին դիմակներով մասնակցեն։Այնուհետև բակում սկսեցինք տոնախմբությունը՝ երգեցինք,պարեցինք և խաղացինք  ազգային խաղեր՝ աղջիկփախցնոցի, աքլորակռիվ, գոմշակռիվ, պարան-քաշոցի։

Это слайд-шоу требует JavaScript.

Ամանորյա տոնախմբություն

Այսօր մեր խմբում տոնախմբություն էր։Սաներն իրենց ծնողների հետ շատ ուրախ եկան մանկապարտեզ՝ տոնական հագուստներով և գլխարկներով։Սրահի տոնածառի շուրջ հավաքվեցին բազմաթիվ հյուրեր,հայրիկներ և մայրիկներ։Այնուհետև սկսեցինք մեր տոնախմբությունը։Նրանք իրենց երեխաների հետ երգում,պարում,արտասանում և ուրախանում էին։Տոնախմբության վերջում եկավ մեր շատ սիրելի և սպասված «Ձմեռ պապը»,գրկեց փոքրիկներին, մաղթանքներ ասաց և բաժանեց նվերները։Շատ հեքիաթային օր էր։

 

Это слайд-шоу требует JavaScript.

 

Պատրաստվում ենք «Ատամհատիկի ծեսին»

Չորս տարեկան Անգելինան պատմում է՝ իր և եղբոր ատամիկներից և ատամի խոզանակներից։Շատ բնական էր պատմում

 

Չորս տարեկան Հասմիկը պատմում է՝  թե ինչպես են նշել իր եղբայր՝ Արմանի «Ատամհատիկի ծեսիը»։

Այսօր նույնպես մեր մոտ օրը շատ տոնական էր։Սաների հետ պատրաստեցինք կեքսիկներ,այնուհետև գեղեցիկ ձևավորեցինք։Նրանք և՛ ուտում էին և՛ ձևավորում։Իսկ երեկոյան նշեցինք «Ատամհատիկի ծեսիը»։Շատ գեղեցիկ տոնախմբություն էր։

Это слайд-шоу требует JavaScript.